Մեր վախը խրոնիկ դարձավ. Սաակաշվիլին` օգոստոսյան պատերազմի մասին

«Ոչ ոք խնդիրներ չի ցանկանում ու արևմտյան քաղաքական գործիչների հիմնական բնազդը խոսափելն է խնդիրներից, կամ ձևացնել, թե չեն տեսնում խնդիրները»,- պատասխանելով օգոստոսյան պատերազմի վերաբերյալ արևմուտքի արձագանքի մասին հարցին հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Հարցին, արդյոք արևմուտքը հիասթափեցրել է նրա հույսերն այս տարիների ընթացքում, Սաակաշվիլին պատասխանել է, որ արևմուտքի հանդեպ նախնական էնտուզիազմը վերացել է, չնայած, այսօր էլ կարծում է, որ արևմտյան առաջնորդները միևնույն է՝ լավագույնն են ժամանակակից աշխարհում:

«Երբեմն նրանք կեղծավոր են, երկակի ստանդարտներ ունեն: Չնայած լավագույնն են ժամանակակից աշխարհում,- նշել է Սաակաշվիլին և հավելել,-Սխալներից մեկն այն էր, որ պատրաստ չէինք: Մեր վախը խրոնիկ դարձավ և մենք պատրաստ չէինք նրան, ինչ տեղի ունեցավ: Շատ լարված էինք»: