Լուսանկարներ․ Հայաստանում Վրաստանի դեսպանատան դրոշները ողջ օրվա ընթացքում իջեցված մնացին

Այս օրերին լրանում է ռուս-վրացական Օգոստոսյան պատերազմի 11-րդ տարելիցը։ Այսօր՝ օգոստոսի ութին, ճիշտ այն օրը, երբ սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողությունները, Հայաստանում Վրաստանի դեսպանատան դրոշները ողջ օրվա ընթացքում իջեցված մնացին։

Պետական դրոշները խոնարհված էին նաև Վրաստանում․

2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ: Վրաստանի վարկածով՝ Ռուսաստանը նախապես պատրաստվում էր զորքեր մտցնել ինքնավարություն և վրացական բանակը դիմել է պատասխան գործողությունների։ Մինչդեռ ռուսական կողմն ասում է, թե զորքերը տարածաշրջան են մտցվել քաղաքացիներին և խաղաղապահներին պաշտպանելու նպատակով:

Ըստ պաշտոնական տվյալների՝ այս հինգ իրերին օսական կողմն ունեցել է 365 կորուստ, վրացական կողմը՝ 412: Զոհվել են նաև 67 ռուս խաղաղապահներ: Հարավային Օսիայիտարածքում գտնվող վրացական գյուղերի մոտ 80 հազար բնակիչ լքել է տներն ուհամալրել փախստականների և բռնի տեղահանվածների թիվը:

Հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և ՀարավայինՕսիայի անկախությունը, Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտականհարաբերությունները խզվել են: