«Նեթգազեթի»-ն` «Տարվա մարդու իրավունքների պաշտպան» միջազգային մրցանակակիր

Շվեդական «Քաղաքացիական իրավունքների պաշտպան» իրավապաշտպան կազմակերպությունը «Նեթգազեթի» լրատվամիջոցին շնորհել է «Տարվա մարդու իրավունքների պաշտպան» 2026 թվականի մրցանակը։

«Նեթգազեթի»-ի հետ մեկտեղ, «Տարվա մարդու իրավունքների պաշտպան» մրցանակին արժանացել է նաև կուբայական «Լա Հորա դը Կուբա» լրատվամիջոցը։

«Երկու մեդիա հարթակներ, որոնք հրաժարվում են լռել», — այսպես է «Քաղաքացիական իրավունքների պաշտպանը» բնորոշել մարդու իրավունքների տարվա լրատվամիջոցներին։