Կորոնավիրուսի տարածումն ըստ շրջանների

Վրաստանում կորոնավիրուսի տարածման, կանխարգելման և կառավարման մասին տեղեկություն հաղորդող Stopcov.ge կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում իրականացվել է 17 527 թեստավորում, այդ թվում՝ 13 948-ը հակագեն, 3 579-ը PCR թեստով։

Թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 3 115 նոր դեպք։ Կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1 619 274 է։ 

Երկրում հայտնաբերված վարակի 3 115 նոր դեպքից 1 347-ը Թբիլիսիում է։ Պատկերը մյուս շրջաններում.

  • Աջարիա՝ 125,
  • Իմերեթի՝ 461,
  • Քվեմո Քարթլի՝ 153,
  • Շիդա Քարթլի՝ 189,
  • Գուրիա՝ 178,
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի` 266,
  • Կախեթի` 220
  • Մցխեթա-Մթիանեթի` 77,
  • Սամցխե-Ջավախեթի` 57,
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիի` 42: 

Վրաստանում վարակման ակտիվ դեպքերը 73 351-ն են, նրանցից 3 025-ը բուժվում է հիվանդանոցներում, որից՝

  • 1 146-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում,
  • 305-ը՝ Աջարիայում,
  • 642-ը՝ Իմերեթիում։ 

Այս փուլում ծանր հիվանդ է 718 քաղաքացի։ Արհեստական ​​շնչառության սարք է միացված 250 քաղաքացու։ 

Տնային պայմաններում վիրուսից բուժվում է 70 326 քաղաքացի։