Փարվանայի լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկատվությամբ, բարդ եղանակային պայմանների պատճառով, միջպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ (Փարվանայի լեռնանցք) հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է:

Ավտոճանապարհային դեպարտամենտը վերոնշյալ հայտարարությունը տարածել է Դեկտեմբերի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ:

Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է: