ՀՀ վարչապետը ժամանում է Վրաստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կժամանի Վրաստան։

Ըստ Վրաստանի կառավարության վարչակազմի, Վրաստանի վարչապետը դեմ առ դեմ հանդիպում կանցկացնի հայ գործընկերոջ հետ, որից հետո տեղի կունենա միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը՝ Իրակլի Ղարիբաշվիլիի և Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ:

Նիստին կմասնակցեն Վրաստանի և Հայաստանի կառավարության անդամները, համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ։