Ազգային մարզադաշտի շրջակայքում երթևեկությունը կսահմանափակվի

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնում են, որ ՈՒԵՖԱ-ի Մ-21 Եվրոպայի առաջնության շրջանակներում հունիսի 21-ին, 24-ին և 27-ին Բորիս Պաիճաձեի անվան ազգային մարզադաշտի մերձակայքում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։

Միջոցառման ընթացքում Սլավա Մետրևելիի փողոցով կարող են երթևեկել միայն տեղի բնակիչները, իսկ Գիորգի Ցաբաձեի փողոցով երթևեկությունն ամբողջությամբ կարգելվի։ Ճանապարհի ձախ կողմը՝ դեպի մարզադաշտ, բաց կլինի միայն հետիոտների համար, իսկ դիմացի ավտոկայանատեղին կտնօրինեն պարեկային ոստիկանության բրիգադները։

Քաղաքապետարանը պարզաբանում է՝ Ակակի Ծերեթելիի պողոտա գնացող մեքենաները կշարժվեն ճանապարհահատվածով մինչև Գիորգի Ցաբաձեի և Դավիթ Աղմաշենեբելիի պողոտաների խաչմերուկը, այնուհետև կթեքվեն աջ և Դավիթ Աղմաշենեբելիի, Մուրման Լեբանիձեի և Միխեիլ Ծինամձղվրիշվիլիի փողոցներով կշարժվեն Ակակի Ծերեթելիի պողոտայի ուղղությամբ: