Տեսանյութ. Մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է PCR թեստ ներկայացնելու պահանջը

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է PCR թեստ ներկայացնելու պահանջը։ Տեղեկատվությունը տարածում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Ըստ հայտարարության, մինչև 10 տարեկան երեխաների համար չի գործի նաև այցից 72 ժամ հետո ևս մեկ PCR թեստ հանձնելու պայմանը։