Վրաստանում այլ երկրի դրոշ կանգնեցնելն օրենքով կկարգավորվի

Վրաստանում առաջարկվում է արգելել այն երկրի դրոշը, որի հետ Թբիլիսին դիվանագիտական հարաբերություններ չունի կամ հակամարտության մեջ է։

Հարցի կարևորությունից ելնելով Վրաստանի խորհրդարանի զինանիշագիտության (հերալդիկայի) պետական խորհուրդը կմշակի Վրաստանի տարածքում այլ երկրների դրոշների կանգնեցման ու ծածանման կարգը:

Խորհրդի հայտարարությամբ հիշյալ օրենքը հետագայում կօգնի խուսափել թյուրիմացություներից: