Հայտնի են Վրաստանում նախագահական ընտրությունների համար բացված 3705 ընտրատեղամասերից 3689-ի արդյունքները

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է նախագահական ընտրությունների 3689 ընտրատեղամասերի արդյունքները, համաձայն որոնց՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ընդհանուր ձայների 38,66%-ը, իսկ «Ազգային շարժման» թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 37,7%-ը:

ԿԸՀ նախնական տեղեկատվության համաձայն, 614 964 ընտրողներ աջակցել են Սալոմե Զուրաբիշվիլիին, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Գրիգոլ Վաշաձեին` 599 662:

Երկրում ընդհանուր բացվել է 3705 ընտրատեղամաս, իսկ քվեների ընդհանուր թիվը ներկա տվյալներով 3689 ընտրատեղամասերինն է, որը կազմում է 99,57 %: 3689 ընտրատեղամասերից 11-ն էլ հատուկ բացված ընտրատեղամասերն են:

Ինչ վերաբերվում է մյուս թեկնածուներին. Դավիթ Բաքրաձեն ստացել է ձայների 10,97%, Շալվա Նաթելաշվիլին՝ 3,76%, Դավիթ Ուսուփաշվիլին՝ 2,26%, Զուրաբ Ջափարիձեն՝ 2,26% և Կախա Կուկավան՝ 1,33%: