Թբիլիսիի մետրոպոլիտենի աշխատակիցները դադարեցնում են գործադուլը

Թբիլիսիի մետրոպոլիտենի մեքենավարների երեքօրյա գործադուլն ավարտվում է: Նախորդ գիշեր գնացքավարները ներքին խորհրդակցությունների արդյունքում որոշել են շարունակել աշխատանքը:

Թբիլիսիի մետրոպոլիտենը կվերսկսի աշխատանքը ժամը14:00-ին: Ըստ աշխատակիցների՝ քաղաքապետն անձամբ պատասխանատվություն է ստանձնել աշխատավարձերի բարձրացման հարցում: Սակայն, կոնկրետ ժամկետ չի նշվել:

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է մայրաքաղաք Թբիլիսիի մետրոպոլիտենի մեքենավարները գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում։ Այս օրերի ընթացքում քաղաքը հայտնվել էր տրանսպորտային կոլապսի շեմին, խնդիրներ էին առաջացել քաղաքացիների տեղաշարժման համար, թեև քաղաքապետ Կախա Կալաձեի հրամանով ծայրամասերից անվճար հավելյալ ավտոբուսներ էին աշխատում:

Թողնել պատասխան