Էլեկտրամոբիլների գործարանը կկառուցվի Քութայիսիում

Վրաստանի Քութայիսի քաղաքում կկառուցի էլեկտրամոբիլների արտադրության գործարան: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

«Էլեկտրամոբիլներ արտադրող աշխարհի ամենախոշոր Changan ընկերությունը, որի  ռազմավարական գործընկերներն են Volkswagen-ը, Volvo-ն, Ford-ը, որոշել է հենց Վրաստանում էլեկտրամոբիլների գործարան կառուցել։ Արդեն 2020 թվականից մենք կկարողանանք շուկայում ներկայացնել մեր արտադրած էլեկտրամոբիլները»,- հայտարարել է Բախտաձեն:

Վարչապետի խոսքով տարեկան կարտադրվի 40 000 ավտոմեքենա, որից 20 000-ը նախատեսված կլինի ներքին շուկայի համար, մնացածը կարտահանվի ԵՄ երկրներ: