Ավարտական քննությունների չեղարկման հարցը 2-րդ անգամ է քվեարկության դրվում

Վրաստանի խորհրդարանում այսօր` ապրիլի 8-ին ևս մեկ անգամ քվեարկության կդրվի դպրոցների ավարտական քննությունների չեղարկման հարցը:

Նախորդ շաբաթ երրորդ ընթերցմամբ չընդունված օրինագիծը քվեարկության է դրվելու արտահերթ նիստի ընթացքում, որը գումարելու որոշումն արդեն ստորագրել է երկրի նախագահը։

Օրինագիծը կրկին քվեարկության է դրվում, քանի որ առաջին անգամ` ապրիլի 5-ին,  դահլիճի աղմուկի պատճառով պատգամավորների մեծ մասը չի լսել թե, որ օրինագծի մասին է խոսքը:

Հիշեցնենք՝ օրինագիծը վերաբերում է 11-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների չեղարկմանը: Այն կրթական բարեփոխումների ծրագրի կարևոր մասն է կազմում։