Աջարիան կարմիր գոտի է. Էզուգբայա

«Աջարիայում ավելի լուրջ իրավիճակ է, այնտեղ դեպքերի ցուցանիշը 42,4 է, ինչը նշանակում է, որ Աջարիան կարմիր գոտի է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան:

«Կարծում եմ՝ Աջարիaյում լրացուցիչ միջոցառումներ անցկացելու կարիք կլինի: Այսպես օրինակ, անհրաժեշտություն կլինի հաշվի առնել խորհրդատվությունները, վերահսկման մեխանիզմն ուժեղացնել և ընդլայնել թեստավորման մասշտաբները»,- հայտարարել է Էզուգբայան:

Վերջին 24 ժամում Վրաստանը  կորոնավիրուսով վարակման ռեկորդային թիվ է սահմանել՝ 45 նոր դեպք: Նոր հաստատված դեպքերից 23-ն Աջարիայից են:

Հիշեցնենք՝ Աջարիայի տարածքում սահմանափակումների ենթարկված հաստատությունների շարքում են հայտնվել նաև դպրոցներն ու ԲՈՒՀ-երը՝

Բաթումիում և Քոբուլեթիում ուսումնական տարին հեռավար կերպով կմեկնարկի