Ընտրակաշառք, սպառնալիքներ, ճնշում. ISFED-ը մշտադիտարկել է նախընտրական շրջանը

Ընտրակաշառք, ընտրողների «սիրտը շահելու» նպատակով արված խոստումներ, հավանական ճնշումներ և բռնություն, քարոզարշավում եկեղեցու միջամտություն և այլն՝ սրանք այն հարցերն են, որ տեղ են գտել ISFED-ի՝ «Արդար ընտրություններ» կազմակերպության նախընտրական մոնիթորինգի երրորդ միջանկյալ հաշվետվության մեջ:

Հաշվետվության մեջ քննարկման առարկա է դարձել հիմնականում 2020 թվականի օգոստոսի 4-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածը, բայց ընդգրկված են նաև իրադարձություններ, որոնց զարգացումը մեկնարկել է մինչև օգոստոսի 4-ը:

ISFED-ի ուսումնասիրությամբ՝  մշտադիտարկման արդյունքում ի հայտ է եկել՝

  • Ընտրակաշառքի 17 դեպք,
  • Ընտրողների զանգվածների «սիրտը շահելու» նպատակով իշխանության նախաձեռնած երկու նախագիծ,
  • Ենթադրաբար քաղաքական ենթատեքստով աշխատանքից ազատման 3 դեպք,
  • Ենթադրաբար քաղաքական ենթատեքստով  իրականացված ճնշման 4 դեպք,
  • Ենթադրաբար քաղաքական ենթատեքստով  ֆիզիկական բռնության 1 դեպք,
  • Վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման 18 դեպք,
  • Եկեղեցու՝ նախընտրական քարոզարշավին միջամտության 6 դեպք,
  • Մամուլի գործունեությանը միջամտելու 2 դեպք,
  • Քաղաքական բովանդակությամբ բաներների վնասման 13 դեպք։

ISFED-ն ուշադրություն է դարձրել իշխող կուսակցության անցկացրած միջոցառոմներին եկեղեցական անձանց ներկայությանը՝ դա եկեղեցու միջամտություն համարելով:

Սպառնալիքնրի, աշխատանքից ազատման դեպքերի հիմնական թիրախը ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն են: