Խորհրդարանական ընտրությունների օրն ընտրողներին դիմակներ կբաժանվեն

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո խոսնակ Անա Միքելաձեի խոսքով՝ ընտրական վարչակազմը հորդորում է, որ կարանտինային գոտիներում գտնվող քաղաքացիներն ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենան:

Միքելաձեի խոսքով՝ նշված հարցով որոշում կայացնելու մեջ ներգրավված կլինեն մասնագետներ, դիտորդական կազմակերպություններ և քաղաքական կուսակցություններ:

Մամլո խոսնակի կարծիքով՝ կարանտինային գոտիներում հնարավոր է  նաև ընտրատեղամասեր բացվեն: Որոշումը կախված է լինելու կարանտինային գոտում գտնվող ընտրողների քանակից:

Միքելաձեն նշել է նաև, որ եթե ընտրողները ընտրատարածք ներկայանալիս դիմակով չլինեն, նրանց չի թույլատրվի քվեարկել:

«Ընտրողին ԿԸՀ-ն դիմակ կտրամադրի: Աշխատում ենք նաև այն ուղղությամբ,որ յուրաքանչյուր ընտրողի անհատական գրիչ հատկացվի: Ընտրական հանձնաժողովի անդամները կկրեն դիմակներ, ձեռնոցներ, տարածքը պարբերաբար կմշակվի հատուկ լուծույթով»,- ասել է Միքելաձեն: