Ավարտական քննությունների չեղարկման օրինագիծը խորհրդարանը չի ընդունել

Վրաստանի կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որը ենթադրում է հանրակրթական դպրոցներում ավարտական քննությունների չեղարկում, այսօր խորհրդարանը երրորդ ընթերցմամբ չի ընդունել:

Նախաձեռնությանը միայն 54 պատգամավոր է կողմ քվեարկել, ինչը հնարավորություն չի տալիս հաստատել այն:

Պատգամավոր Լևան Կոբերիձեն խորհրդարանի խոսնակից խնդրել է նորից քվեարկություն անցկացնել՝ պատճառաբանելով, որ աղմուկի պատճառով անհասկանալի է եղել, որ նախագծի համար է քվեարկություն անցկացվում: Իրակլի Կոբախիձեն մերժել է՝ նշելով, որ հիմք չկա նորից անցկացնելու քվեարկությունը:

Հետևաբար, դպրոցների ավարտական քննությունների չեղարկման ծրագիրը ընդունված չէ: