Բակալավրիատի ուսանողները կկարողանան միաժամանակ անցնել նաև ուսուցիչների վերապատրաստման ծրագիր

Վրաստանի բուհերի բակալավրիատում սովորող ուսանողները ուսմանը զուգընթաց կկարողանան անցնել ուսուցիչների վերապատրաստման ծրագիր, իսկ ավարտելուց և բակալավրի աստիճան ձեռք բերելուց հետո աշխատել որպես ուսուցիչ։

Վրաստանի կրթության և գիտության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գիորգի Ամիլախվարիի խոսքով, հանձնաժողովն այս հարցի շուրջ քննարկումը կսկսի այսօր։

«Այսօրվանից սկսվում է ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ համալսարաններ ներմուծելու և ուսանողներին սովորելու հետ միաժամանակ որպես ուսուցիչ վերապատրաստվելու հնարավորություն տալու նախաձեռնության քննարկումը։ Արդյունքում ուսանողներն ավելի կարճ ժամանակում կկարողանան տեղավորվել աշխատանքի» — նշված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։