Վրաստանը պետք է օգտվի Brexit-ից. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Bloomberg-ի հետ հարցազրույցում խոսել է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասին:

«Վրաստանը պետք է օգտվի Մեծ Բրիտանիայի ԵՄ անդամության դադարեցումից՝ առաջ տանելով իր անդամակցության հարցը: Մենք հետևում ենք այս իրավիճակին, որպեսզի առավելագույնին հասնենք: Գոյություն ունի տրամաբանություն, Եվրոպա ձգտող երկրին չպետք է ավելի վատ վերաբերմունք ցուցաբերել, քան այն երկրին, որը Եվրոպայից դուրս է գալիս»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահը խոսել է նաև Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու մասին՝ հայտարարելով, որ պաշտպանական առումով Վրաստանը պատրաստ է, MAP ստանալու դեպքում երկու ամսից լիովին պատրաստ կլինի:

Նրա խոսքերով, չնայած Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում ամեն օր տեղի ունեցող սադրանքներին, Վրաստանը չի փոխում իր հստակ դիրքորոշումը՝ դառնալ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ: