Վրաստանը ԵՄ ընտանիքի անդամ է. Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ Ուկրաինայի պատերազմից քաղած դասն այսուհետ գործընկերների պնդումներին ականջալուր լինելն է․ նրանք ասում էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կանգ չի առնի:

«Մենք պետք է լսեինք մեր Միության ներսում հնչող ձայները՝ Լեհաստանում, Բալթյան երկրներում և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում տարիներ շարունակ մեր գործընկերները մեզ ասում էին, որ Պուտինը կանգ չի առնելու», — ասել է ֆոն դեր Լեյենը:

Ֆոն դեր Լեյենը նշել է, որ Եվրամիությունը պետք է ձգտի ժողովրդավարության տարածմանը, իսկ դրա լավագույն միջոցը մայրցամաքում կապերի խորացումն է։

«Քանի որ դեպի ուժեղ ժողովրդավարություն և մեր միություն տանող ճանապարհը նույնն է, ես ուզում եմ, որ Արևմտյան Բալկանյան երկրներում, Ուկրաինայում, Մոլդովայում և  Վրաստանում մարդիկ իմանան, որ մեր ընտանիքի անդամներն են, նրանց ապագան մեր միությունում է՝ առանց նրանց միությունն ամբողջական չէ»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Նշենք, որ հունիսի 23-ին Վրաստանը Եվրամիությունից ստացել է եվրոպական հեռանկար։