Թբիլիսիի 104 հայկական դպրոցը պատրաստ է ուստարվա մեկնարկին

Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցը լիովին պատրաստ է 2022-2023 ուսումնական տարվա մեկնարկին, հայտնում է 104 հանրային դպրոցի ֆեյսբուքյան էջը:

Տեղեկության համաձայն, դպրոցը բծախնդրորեն հետևել է Վրաստանի կրթության և գիտության նախարարության առաջարկություններին:

«Աքվապինտ ՍՊԸ-ն իրականացրել է ընդհանուր ախտահանում, ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Վրաստանի ԿԳ նախարարության հրամանով 2022-2023 ուսումնական տարվանից վրաստանյան դպրոցներում մի շարք փոփոխություններ են նախատեսված: «Ալիք Մեդիան» համառոտ ներկայացնում է այն փոփոխությունները, որոնք կգործեն արդեն վաղվանից՝ սեպտեմբերի 15-ից։

Ինչ փոփոխություններ են սպասվում դպրոցներում սեպտեմբերի 15-ից