Իզորիան կնշանակվի Գերմանիայում Վրաստանի դեսպան

Լևան Իզորիան այլևս չի ղեկավարի Վրաստանի հետախուզության ծառայությունը և անվտանգության խորհուրդը: Նրա խոսքով, որոշումն ընդունվել է 2019 թվականի դեկտեմբերին, որի համաձայն նա պաշտոնը լքելուց հետո պետք է նշանակվի Գերմանիայում Վրաստանի դեսպան:

Իզորիայի խոսքով, Գերմանիայում դեսպան նշանակվելու ընթացակարգերն արդեն սկսվել են և փետրվարի վերջին նա կմեկնի Գերմանիա:

Լևան Իզորիան Վրաստանի հետախուզության ծառայության և անվտանգության խորհրդի ղեկավար էր նշանակվել անցյալ տարվա սեպտեմբերի 12-ին: Մինչ այդ նա զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը: Ավելի վաղ եղել է ՊԱԾ-ի ղեկավար և ՆԳ նախարարի տեղակալ: