Հունիսմեկյան միջոցառումներ՝ Մառնեուլիում

Վաղը՝ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրը Մառնեուլիում կանցկացվեն մանկական ժամանցային միջոցառումներ, հայտնում է Մառնեուլիի քաղաքապետարանը։

Տեղեկության համաձայն՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կկազմակերպվեն բազմաբնույթ մշակութային և սպորտային միջոցառումներ։ Կազմակերպիչներն են Մառնեուլիի քաղաքապետարանը, մշակույթի կենտրոնը և հանրային գրադարանը։

«Խաղաղություն աշխարհի երեխաներին» խորագրով միջոցառման ժամանակ կլինեն ժամանցի տարածքներ, նկարչության և վարպետության դասեր, անիմատորների շոու, երգ-երաժշտությունը կապահովի դիջեյը, կանցկացվեն նաև սպորտային միջոցառումներ։