Վրաստանի արեւմուտքում տեղի է ունեցել 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ինչպես տեղեկացնում է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնը, երկրաշարժի էպիկենտրոնը Քոբուլեթիից 3 կմ հեռավորության վրա է եղել` Վերին Աճկղվա գյուղում:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի գործադիր տնօրեն՝ 2021-ից: Մասնագիտությամբ միջազգայնագետ եմ, կոնֆիլկտաբանության մագիստրանտ։ 2015-ին ընդգրկվել եմ նոր կազմավորված «Ալիք մեդիայի» թիմում, աշխատել որպես լրագրող, ծրագրերի համակարգող։ Հետաքրքրված եմ Վրաստանի ներքին ու արտաքին քաղաքականությամբ, ինչպես նաև երկրի մարգինալ խմբերի, էթնիկ փոքրամասնությունների ու գենդերային հավասարության թեմաներով:
Վրաստանն աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում կարմրուկի տարածման գործակցով, այն դեպքում, երբ հունվարին 5-րդ հորիզոնականում էր: Այս մասին ասված է Համաշխարհային առողջապահության կազմակերպության վերջին տվյալներում: Վրաստանում...