Մանկական աղքատության ցուցանիշն աճել է

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի խոսքով, մանկական աղքատությունը մնում է Վրաստանում հիմնական խնդիրներից մեկը, քանի որ մանկական աղքատության մակարդակը գնալով աճում է։

Ըստ հանրային պաշտպանի՝ նախորդ տարվա համեմատ մանկական աղքատությունն աճել է 28 տոկոսով:

«Սոցիալապես անապահով ընտանիքների միասնական շտեմարանում» ընդգրկված երեխաներ ունեցող ընտանիքների թիվը և ծրագրում ընդգրկված անչափահասների թիվը հասել է 235 հազար 252-ի։

Այնուամենայնիվ, երկրում գործող ծրագրերը դեռևս չեն կարողանում երկարաժամկետ աջակցություն տրամադրել աղքատության մեջ ապրող ընտանիքներին և չեն նպաստում նրանց սոցիալական գործառույթների բարձրացմանը»,- ասել է Լոմջարիան:

Նրա խոսքով, պետությունը դեռևս չունի արդյունավետ ռազմավարություն և մեխանիզմ՝ նվազեցնելու մանկական աղքատությունը։

Ըստ Լոմջարիայի՝ տարիներ շարունակ Վրաստանում սուր են մանկական աղքատության, երեխաների նկատմամբ բռնության, վերականգնողական ծառայությունների և երեխաների համար բարենպաստ միջավայրի բացակայության խնդիրները, որոնք պահանջում են հիմնարար փոփոխություններ և պետության կողմից համակարգված գործողություններ։

Օմբուդսմենը նշել է, որ երկրում երեխաների իրավունքների պատշաճ պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ է.

  • բարձրացնել երեխաների բարեկեցության աջակցության ծրագրերի և ծառայությունների արդյունավետությունը, մշակել լրացուցիչ նպատակային ծրագրեր և ապահովել դրանց աշխարհագրական հասանելիությունը,
  • ապաինստիտուցիոնալացման գործընթացի ժամանակին և արդյունավետ կառավարում, որի շրջանակներում յուրաքանչյուր երեխայի կապահովվի ընտանիքին ամենամոտ և անվտանգ միջավայրը։

Նշենք, որ հունիսի 1-ին նշվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը: