ՀՀ նախագահի այցը Վրաստան․ ամփոփ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն առաջին պաշտոնական այցով եղավ Վրաստանում։ Այցը մեկնարկեց մայիսի 30-ին, հայ գործընկերոջը Օրբելիանի նստավայրում ընդունեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Երկու երկրների նախագահները առանձնազրույցից, ապա ընդլայնված կազմով հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Զուրաբիշվիլին խոսեց Վրաստանի և Հայաստանի միջև 30-ամյա դիվանագիտական ​​հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ վրաց-հայկական հարաբերությունները դարերի պատմություն ունեն։

Նախագահ Խաչատուրյանին ընդունեց նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վրաստանի վարչապետի և ՀՀ նախագահի հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության և բարիդրացիական հարաբերություններին վերաբերող հարցերը։

Հանդիպմանը հատուկ անդրադարձ է եղել աշխարհում և տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներներին։ Քննարկվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնած «Հարավային Կովկասում խաղաղ հարևանության նախաձեռնությունը», որը նախատեսում է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև երկխոսության ձևաչափի ստեղծում և փոխշահավետ ոլորտներում համագործակցություն։

Խաչատուրյանը հանդիպում ունեցավ նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։

Հանդիպմանը խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանի նախագահի առաջին այցը Վրաստան խորհրդանշական է, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է երկու երկրների հարաբերությունների կարևորությունը։

Կողմերը քննարկել են նաև տարբեր ոլորտներում Վրաստանի և Հայաստանի արդյունավետ համագործակցությունը։

Վրաստան կատարած երկօրյա այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հովհաննես Թումանյանի մշակութային կենտրոն, որտեղ հանդիպում է ունեցել մի խումբ հայ հասարական և մշակութային գործիչների հետ։

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև Վրաստանի ազգային թանգարան, այնուհետև Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն: Ծաղիկներ խոնհարել վիրահայ մեծերի շիրմաքարերին: