Երեխաների պաշտպանության օրը՝ Ախալքալաքում

Այսօր Ախալքալաքում նշվեց երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը:

Քաղաքի «Խաս-բախչա» այգին այսօր մարդաշատ էր, բոլորը շտապում էին պուրակ՝ ուրախանալու և զվարճանալու իրենց մանուկների հետ:

Անցկացվեց նաև երեխաներին նվիրված փոքրիկ միջոցառում: Երեխաներին ուրախացնում էին մուլտհերոսները, իսկ երիտասարդները՝ գունավոր ներկերով նկարում երեխաների ձեռքերին և դեմքին:

Տոնական էր զարդարված նաև Սուրբ Խաչ եկեղեցու բակը: