2024-ի Օլիմպիական խաղերը Իտալիայում չեն անցկացվի

Իտալիայի օլիմպիական կոմիտեն պաշտոնապես հրաժարվել է 2024 թվականի օլիմպիական խաղերը Հռոմում անցկացնելուց : Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
«Այսօր ես միջազգային օլիմպիական կոմիտե նամակ եմ ուղարկել, մերժելով օլիմպիադայի անցկացմումը»,— հայտարարել է Իտալիայի օլիմպիական կոմիտեի ղեկավար Ջովանի Մալագոն:
Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջը, ով այս պաշտոնը զբաղեցնում է սույն թվականի հունիսից, մինչ քաղաքապետ ընտրվելը հայտարարել է, որ Իտալիայի մայրաքաղաքաը չի սատարի օլիմպիադայի անցկացմանը: Նա նշել է, որ Հռոմը բազմամիլիարդանոց պարտք ունի, և  նոր ներդրումների իրավունք չունի: Քաղաքապետը գտնում է, որ այդ միջոցները ավելի լավ կծառայեն «քաղաքի մաքրման և կոռուպցիայի դեմ պայքարում»:

Թողնել պատասխան