Աղետի գոտու 60 տոկոսը ստուգվել է

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավաի Թեմուր Մղեբրիշվիլիի խոսքով, Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի գոտու 60 տոկոսն ստուգվել է։

Ըստ նրա՝ փրկարարները որոնում են 9 անհետ կորածի։

«Որոնողական աշխատանքներ են իրականացվում աղետի գոտու 18 վայրերում, մասնավորապես՝ Ամբրոլաուրի օդանավակայանի շրջակայքում և գետի հունի 54 կիլոմետրանոց հատվածում»,- երեկ լրագրողներին ասել է Մղեբրիշվիլին։

Աղետի գոտում զոհերի թիվը հասել է 24-ի, որոնվում է 9 անհետ կորած։

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ են տեղի ունեցել: