Աբխազիայի պատերազմից 31 տարի է անցել

Այսօր՝ օգոստոսի 14-ին, լրացավ Աբխազիայի պատերազմի 31 տարին։

Աբխազիայի պատերազմը, որը 1992-1993 թվականներին տևեց 13 ամիս և 13 օր, ընթացավ վրացական կառավարական զորքերի, ռուսական զորամիավորումների և անջատողական էթնիկ աբխազների մի մասի միջև։

Տարբեր կողմերի պաշտոնական տվյալներով, հակամարտության հետևանքով զոհվել են ավելի քան 10 հազար խաղաղ վրացի և 4 հազար աբխազ։ Նաև` 2 հազար կամավոր մարտիկ Հյուսիսային Կովկասից։ Ավելի քան 300 հազար մարդ տեղահանվել է։

Այսօր Աբխազիան օկուպացված է Ռուսաստանի կողմից։ 2008 թվականին Մոսկվան անեքսիայի ենթարկեց Վրաստանի այս շրջանը և ճանաչեց Աբխազիայի անկախությունը։