Պապուաշվիլին ներկայացրել է Կիևին մերժելու պատճառները

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին խորհրդարանի նիստում խոսել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման տարելիցի կապակցությամբ Կիև այցելելու Ուկրաինայի Ռադայի հրավերը մերժելու մասին:

Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանի դեմ ապատեղեկատվական արշավ է ընթանում։

«Մեղադրվում է քո երկիրը, այն երկիրը, որին դու երդվել ես, և ապատեղեկատվության ալիք է բարձրանում, հանցագործին զոհ են անվանում, խոշտանգողին անվանում են զոհ, քո երկրին ներսից ու դրսից մեղադրում են անազնվության մեջ, պատժամիջոցներին միանալ խուսափելուց և այլն, ահա՛ սրանք են պատճառները»,- ասել է Պապուաշվիլին:

Խորհրդարանի նախագահն ասել է, որ այս հարցով շփվել է Ուկրաինայի Ռադայի ներկայացուցիչների հետ, և «նրանք նույնպես զարմացած են, թե ինչու Վրաստանում նման աղմուկ բարձրացավ»։

«Ինչ վերաբերում է մեր խորհրդարանի և Ռադայի հարաբերություններին, ապա` ամենաջերմ և բարեկամական հարաբերություններ են, որ երկու խորհրդարանները հաստատել են մեկ տարվա ընթացքում կատարվող այցելություններով»,- ասել է Պապուաշվիլին։

Ի դեպ, փետրվարի 20-ին Վրաստանի ընդդիմադիր «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գիորգի Վաշաձեն տեղեկություն էր տարածել, որ «Վրացական երազանքը» մերժել է Ուկրաինայի Ռադայի՝ փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման տարելիցի կապակցությամբ Կիև այցելելու հրավերը։ 

Վաշաձեն փաստն անվանել է ցնցող և ասել, որ ղեկավար թիմը թաքցրել է Վրաստանի խորհրդարանին հասցեագրված հրավերը։

«Վրացական երազանքը» չի ընդունում Կիևի հրավերը