Լուկաշենկոն հետևում է Սաակաշվիլիի շուրջ ծավալվող զարգացումներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի և դե ֆակտո արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հետևում է Վրաստանում տիրող իրավիճակին, օրինակ՝ երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շուրջը ծավալվող զարգացումներին:

Լուկաշենկոյի խոսքով, Սաակաշվիլիի շուրջ ծավալվող իրադարձություններն այնքան էլ լավ բան չեն, քանի որ, ի վերջո, Սաակաշվիլին նախագահ է եղել:

«Անհարմար է հասնել այս մակարդակին»,- ասել է Լուկաշենոն:

Ի դեպ, Բժանիան Բելառուս է ժամանել փետրվարի 20-ին։ Այցի ավարտից հետո, ինչպես հայտարարել են դե ֆակտո նախագահի վարչակազմում, Բժանիան կշարունակի այցը Մոսկվա։

Ի դեպ, Աբխազիայի դե ֆակտո նախագահը Մոսկվա է մեկնել փետրվարի 14-ին։ Բժանիայի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, աշխատանքային այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա ՌԴ նախագահի վարչակազմի ներկայացուցիչների հետ։ Զեկույցում չի նշվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը փետրվարի 16-ին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Պուտինի գրաֆիկում Աբխազիայի «նախագահի» հետ հանդիպում չկա։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 28-ին Լուկաշենկոն ժամանել էր Վրաստանից չվերահսկվող Աբխազիա: Վերջին տարիներին ԶԼՄ-ներում պարբերաբար տեղեկություններ են շրջում, թե հնարավոր է` Բելառուսը ճանաչի Աբխազիայի «անկախությունը»։