ԿԸՀ-ն ամփոփել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները:

«Թեկնածուների կողմից ստացած ձայները հետևյալն են՝ Գրիգոլ Վաշաձեն ստացել է ձայների 40,48 տոկոսը (780 680 ձայն), Սալոմե Զուրաբիշվիլին՝ 59,52 տոկոսը (1 147 701 ձայն): Վրաստանի նախագահ է ընտրվել Սալոմե Զուրաբիշվիլին: Ընտրական վարչությունը շնորհակալություն է հայտնում ընտրություններին մասնակցող բոլոր կողմերին, իհարկե, առաջին հերթին ընտրողներին, քանի որ նրանք ընտրությանը օրը աննախադեպ ակտիվություն ցուցաբերեցին»,-  ներկայացնելով ամփոփիչ զեկույցը՝ հայտարարել է ԿԸՀ-ի խոսնակ Անա Միքելաձեն:

Հատկանշական է, որ ԿԸՀ-ի ամփոփիչ նիստը որպես բողոքի նշան լքել են «Եվրոպական Վրաստան»-ի և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները: