Սպասում եմ, որ Ռուսաստանը կփոխի թշնամական վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ. Զուրաբիշվիլի

«Ես որպես Վրաստանի նախագահ, սպասում եմ, որ Ռուսաստանը կփոխի իր թշնամական վերաբերմունքը Վրաստանի և օկուպացրած տարածքների նկատմամբ»,- այսպես է մեկնաբանել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՌԴ-ի ԱԳ փոխնախարար Գիորգի Կարասինի հայտարարությունը:

«Կարծում եմ Կարասինը չպետք է լինի քաղաքական անձ, որը քաղաքական հայտարարություններ է անում»,- նշել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Հիշեցնենք, որ ժնևյան բանակցությունների 46-րդ փուլի ավարտին Գրիգորի Կարասինը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ պաշտոնական Մոսկվայի սպասումները, որ Թբիլիսիի թշնամական հռետորությունը կկրճատվի, չի արդարացել: Փոխանցում է ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը: