Լարսը մասամբ բաց է

Լարս տանող ճանապարհին (10:00-ի դրությամբ) մասամբ սահմանափակումներ են գործում:

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը. մյուս տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է:

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառ՝ միայն ձնահոսքի թունելներով։

Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ»,- հայտնում են դեպարտամենտից: