Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 11

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փրկարար ծառայության վերջին հաղորդագրության համաձայն՝ փրկարարները Օզուրգեթիի և Լանչխութիի մունիցիպալիտետների գյուղերից տարհանել են 122 մարդու, այդ թվում՝ երեխաներին ու անչափահասներին։

Վրաստանի Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի գոտում հայտնաբերվել է 32-րդ զոհի մարմինը:

Չինաստանի քաղաքացիները կկարողանան Վրաստան այցելել առանց վիզայի:

Ամեն ամիս 5 հազար ուսանող 300 լարի կրթաթոշակ կստանա:

Վրաստանի Ռաճայի մարզի Օնիի մունիցիպալիտետի մուտքի ճանապարհահատվածը  փլվել է:

Թբիլիսիի քաղաքապետարանն արձագանքել է Մետեխիի թունելում պատի փլուզման մասին ահազանգին։

Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը խորհրդակցություններ է սկսում ընդդիմության հետ՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի իմպիչմենտի ընթացակարգ սկսելու համար:

Վրաստանում ամենախոշոր բանկերից մեկի՝ TBC բանկի հիմնադիրներից մեկը՝ Մամուկա Խազարաձեն, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի դեմ քաղաքացիական հայց ներկայացնելու մտադրության մասին։

Վրաստանի ինքնակառավարման 2021 թվականի ընտրություններում ընդդիմադիր կուսակցություններից ամենամեծ աջակցությունն ունեցող կուսակցությունը՝ Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մարզի Ախալցիխեի սակրեբուլոյի «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) խմբակցությունը լուծարվել է։

Իրականում Բիձինան իմպիչմենտի է ենթարկում Վրաստանի եվրոպական ապագան, ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան:

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը ցավակցություն է հայտնել Գուրիայում բնական աղետի հետևանքով երեք մարդու մահվան կապակցությամբ։

Վրաստանի հանրակրթական դպրոցներում 2023-2024 ուսումնական տարվանից շախմատի դասավանդումը պարտադիր է նաև երկրորդ դասարանում: