Օնիի մունիցիպալիտետի մուտքի ճանապարհահատվածը փլվել է

Լուսանկարը՝ RadioTavisupleba-ի

Վրաստանի Ռաճայի մարզի Օնիի մունիցիպալիտետի մուտքի ճանապարհահատվածը մի քանի ժամ առաջ փլվել է:

Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհի այդ հատվածի փլուզումը նկատվել է ժամը 11:00-ի սահմաններում: Ճանապարհն այնքան վնասված է, որ հնարավոր չէ ոտքով կամ մեքենայով հաղթահարել։

Վրաստանի ճանապարհների դեպարտամենտից հայտնել են, որ չգիտեն, թե երբ կվերականգնվի երթևեկությունը։

Հիշեցնենք. օգոստոսի 3-ի ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ են տեղի ունեցել:

Շովիում զոհերի թիվը հասել է 32-ի