Վարչապետի իմպիչմենտի ընթացակարգ է սկսվում

Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը խորհրդակցություններ է սկսում ընդդիմության հետ՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի իմպիչմենտի ընթացակարգ սկսելու համար:

Հատկանշական է, որ Վրաստանի կառավարության անդամին իմպիչմենտի կարգով պաշտոնանկ անելու հարցը իրավունք ունի բարձրացնելու 50 պատգամավոր:

«Մենք այսօր խորհրդակցություններ ենք սկսում, և ես իսկապես հուսով եմ, որ կհամաձայնեցնենք ընդդիմության միասնական դիրքորոշումը և կկարողանանք սկսել իմպիչմենտի ընթացակարգը»,- ասել է «Լելո»-ի պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին։

Ըստ Սամադաշիլիի՝ կոռուպցիայի դեմ պայքարն այն նպատակն է, որին ծառայում է Ղարիբաշվիլիի իմպիչմենտը։

«Ղարիբաշվիլին որդուն ուղարկում է Ամերիկա սովորելու՝ համալսարան, որտեղ որակյալ պաշտպանությունը վարչապետի ընտանիքի վրա, ի վերջո, կարժենա մինչև միլիոն լարի։ Բայց սա բավարար չէ վարչապետին, և նա կարծում է, որ կարող է Վրաստանի նախագահին մերժել պաշտոնական այցեր կատարել և միաժամանակ կառավարական ինքնաթիռն օգտագործել որդուն ուսման տանելու համար»,- ասել է Սամադաշվիլին։

Ի դեպ, «Նոդար Մելաձե շաբաթ»-ի տեղեկություններով, վարչապետ Ղարիբաշվիլին կառավարական ինքնաթիռն օգտագործել է անձնական այցի համար։ Նա իր ավագ որդուն՝ 18-ամյա Նիկոլոզ Ղարիբաշվիլիին, նախ, Մյունխեն է տարել կառավարական ինքնաթիռով, ապա ուղևորատար ինքնաթիռով շարունակել ճանապարհը դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։