Մարգվելաշվիլին շնորհավորել է Ալիևին

Georgia's President Georgy Margvelashvili speaks during an interview with Reuters at his office in Tbilisi, Georgia, November 29, 2016. 2016. REUTERS/David Mdzinarishvili

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Ադրբեջանի արդեն նորընտիր նախագահ Իլհամ Ալիևին՝ վերընտրվելու կապակցությամբ:

«Ի սրտե շնորհավորում եմ իմ ընկերոջը, պարոն Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Հավատացած եմ՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև դարերի ընթացքում հաստատված բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության: Պարոն նախագահին հաջողություններ եմ մաղթում»,- ասվում է շնորհավորական ուղերձում:

Նշենք, որ ըստ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիդ Պանախովի՝ քվեաթերթիկների 65 տոկոս հաշվարկների համաձայն՝ Իլհամ Ալիևը ստացել է ընտրությունների մասնակիցների ձայների ավելի քան 86,09 տոկոսը:

Թողնել պատասխան