Վրաստանում այսօր կորոնավիրուսի ավելի քան 4000 նոր դեպք է գրանցվել

Դեկտեմբերի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4146 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 183 099 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2129 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 150 461 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 37 մարդ, ընդհանուր՝ 1694:

Կարանտինային գոտում է գտնվում 1 017 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6 881 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 3 400 պացիենտ: