Կորոնավիրուսը Վրաստանում. նոյեմբերի 19-ի տվյալները

Նոյեմբերի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 278 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 804 571-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 4 154 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 741 470 մարդ։

Վարակից մահացել է ևս 63 մարդ, ընդհանուր՝ 11 352:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 8.34%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.52%, վերջին 7 օրվանը՝ 8.99%: