Լուսանկարներ. ՀՀ քաղաքացիները հասան Մառնեուլի

Վրաստանում անկախ իրենց կամքից մնացած ՀՀ քաղաքացիներին տեղափոխող միկրոավտոբուսն ու մարդատար մեքենաները հասել են Մառնեուլի: 

Մառնեուլիի անցակետում ստուգվել են մեքենաները, ուղևորների անձնագրերը, ուղևորները ջերմաչափվել են ու զգուշացվել, որ մինչև վրաց-հայկական սահման մեքենաները կայանելու իրավունք չունեն՝ նույնիսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, հակառակ պարագայում՝ կտուգանվեն:

Նշենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանատան դիվանագետները քաղաքացիներին ուղեկցելու են մինչև սահման:

Այս օրերին Վրաստանում մնացած ՀՀ քաղաքացիների հավաքագրումը, տեղափոխումը կազմակերպել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը: ՝ վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստանալով քաղաքացիներին սահման հասնելու թույլտվություն:

Դեսպանությունը շարունակում է ճշտել Վրաստանում գտնվող և Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների տվյալները՝ անըհրաժեշտության դեպքում նրանց ևս հայրենիք վերադարձնելու նպատակով: