Վրաստանում եղանակը կտրուկ ցրտելու է. Ձյուն ու բուք է սպասվում

Վրաստանի ողջ տարածքում առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում։

Ըստ շրջակա միջավայրի պահպանության գործակալության` ջերմաստիճանի զգալի նվազում  կնկատվի հունվարի 18-20-ը։

Հունվարի 19-ին տեղումներ են կանխատեսվել` ուժեղ անձրև, հիմնականում ձնախառն, լեռներում` բուք։ Հնարավոր է ձնահոսք։ Ծովում 2-3 բալ փոթորիկ է սպասվում։

Օդերևութաբանները նաև զգուշացնում են ավտոճանապարհներին սառցակալումների մասին։

Հիշեցնենք` վատ տեսանելիության ու առատ տեղումների պատճառով սահմանակումներով է գործում վրաց-ռուսական սահման տանող ավտոմայրուղու` Գուդաուրի-Կոբի հատվածը։