Երեկվա օրը համառոտ. մարտի 28

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Բաթումիի քաղաքային դատարանի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

Մարտի 28-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։

Թբիլիսիում մետրոյի 23 կայարան կա, սակայն անվասայլակով տեղաշարժվող անձինք կարող են մտնել միայն վերանորոգված «Գոցիրիձե» կայարան, քանի որ մնացած 22 կայարանները հարմարեցված չեն սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար։

Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին հայտարարել է, որ Նորվեգիայի դեսպան Հելեն Սանդ Անդրեսենին արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ) կանչելը հակապետական ​​քայլ է և դավաճանություն երկրի շահերին։

Վրաստանի պետական ​​ծառայությունների զարգացման գործակալությունը՝ Վրաստանի և Եվրամիության միջև առանց վիզայի տեղաշարժի ներդրման 6-ամյակի կապակցությամբ, հայտարարություն է տարածել, ըստ որի` ներկայում Վրաստանի շուրջ 1 մլն 700 հազար քաղաքացիներ ունեն կենսաչափական անձնագրեր:

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունն իր 2022-2023 թվականների զեկույցում ներկայացրել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում և Հարավային Օսիայում մարդու իրավունքների խնդիրների ուսումնասիրության արդյունքները։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, ռուս-ուկրաինական պատերազմից հետո վրացական շուկայում ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծման տեսակարար կշիռն աճել է մինչև 70 տոկոս:

«Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտ» (DRI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) հրապարակել է փաստաթուղթ, որը գնահատում է Վրաստանի կողմից Եվրահանձնաժողովի 12 առաջնահերթությունների իրականացումը, որում վերանայվում է յուրաքանչյուր առաջնահերթության իրականացման աստիճանը։

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության պատգամավորներ Անա Նացվլիշվիլին և ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Արմազ Ախվլեդիանին «Պիրոտեխնիկայի արգելման մասին» օրենքի նախագիծ են ներկայացրել խորհրդարանի քննարկմանը: