Օփրեթիում բազմաֆունկցիոնալ շենքի ներքին հարդարման աշխատանք է իրականացվում

Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի շրջանում գտնվող Օփրեթի գյուղում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի ներքին հարդարման աշխատանքներ են իրականացվում, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանը:

Հախվերդյանը մանրամասնում է՝ շենքի լուսամուտների և դռների տեղադրումից հետո սկսվել են ներքին հարդարման աշխատանքները, որոնք ևս ակտիվորեն են ընթանում:

Հարկ է նշել, որ Մառնեուլիի քաղաքապետարանն Օփրեթիում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման համար մրցույթ էր հայտարարել 2022 թվականի մարտին: Բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման համար հատկացվել էր 316 հազար 356 լարի։

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ հաղթող ընկերությունը պետք է ավարտեր շենքի շինարարական աշխատանքները պայմանագրի կնքումից հետո 180 օրացուցային օրվա ընթացքում։

Ի դեպ, Օփրեթի գյուղը գտնվում է Մառնեուլիից 50 կիլոմետր հեռավորության վրա։ Գյուղում ապրում է մոտ 60 մարդ: Օփրեթիում նախորդ տարի ասֆալտապատվել է 835 մետր ճանապարհ, որի համար ծախսվել է 350 հազար լարի։ Գյուղը գազաֆիկացված չէ, արտաքին լուսավորությունը մասնակի է տեղադրված:

Չանախչիում ջրհորի 60 մետրն արդեն հորատվել է