Փետրվարի 15-ից Թբիլիսիում, Ռուսթավիում և Քութաիսիում ուսուցումը կշարունակվի դասասենյակներում

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ փետրվարի 15-ից Թբիլիսիում, Ռուսթավիում և Քութաիսիում ուսուցումը կշարունակվի դասասենյակներում:

Այս մասին կառավարության այսօրվա նիստից առաջ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Փետրվարի 1-ից Վրաստանի բոլոր շրջաններում բացի Թբիլիսիից, Ռուսթավիից և Քութաիսիից դասապրոցեսը ընթանում է դասասենյակներում: Վերոնշյալ երեք քաղաքներում դասպրոցեսի դասասենյակներում վերսկսելը նախատեսվում էր մարտի 1-ից, սակայն երկրում առկա համաճարակային իրավիճակից ելնելով՝ որոշում է կայացվել ավելի շուտ վերացնել նշված սահմանափակումը: