Փետրվարի 8-ից Թբիլիսիում, Ռուսթավիում և Քութաիսիում կվերականգնվի հասարակական տրանսպորտի աշխատանքը

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ երկուշաբթի օրվանից՝ փետրվարի 8-ից, Վրաստանի ամբողջ տարածքով՝ այդ թվում Թբիլիսիում, Ռուսթավիում և Քութաիսիում, կվերականգնվի հասարակական տրանսպորտի աշխատանքը (բացի շաբաթ-կիրակի օրերից):

Այս մասին այսօրվա կառավարության նիստից առաջ հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 28-ից Վրաստանի ամբողջ տարածքով արգելվեց հասարակական տրանսպորտի աշխատանքը: Փետրվարի 1-ից  տրանսպորտը վերականգնվեց Վրաստանի բոլոր քաղաքներում բացի Թբիլիսիից, Ռուսթավիից և Քութաիսիից: