Ուսումը Վրաստանում. ակնկալիքներ և իրականություն. Ֆրանչեսկո Մորատելլի

Իտալացի ուսանող Ֆրանչեսկո Մորատելին «Ալիք Մեդիայի» ուսանողական «Ակնկալիքներ/իրականություն» նախագծի հաջորդ հերոսն է: Ֆրանչեսկոն սովորում է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում՝ փոխանակման ծրագրով: Վրաստանը պատահականորեն չի ընտրել:

6 լեզվի տիրապետող ուսանողը հետաքրքրված է Կովկասյան երկրների լեզուներով, մշակույթով, ապրելակերպով: Այդ պատճառով էլ տարիներ առաջ որոշում էր կայացրել համագործակցելով Հայաստանում Իտալիայի հյուպատոսության հետ՝ Հայաստանում իտալերեն դասավանդել: Այժմ էլ մագիստրոսական ուսումը ստանալու նպատակով Թբիլիսիում է, թեզ է գրում Վրաստանի հայերի մասին:

Իտալացի երիտասարդն իր ապագան տեսնում է Կովկասում՝ Վրաստանում կամ Հայաստանում։

Ֆրանչեսկոն մեզ հետ զրույցում պատմում է Վրաստանում կրթություն ստանալու ակնկալիքների և իրականության մասին, գնահատում է կրթական համակարգը: