Պետք է այնպես անել, որ քաղաքացիների համար հացը չթանկանա. նախարար

Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան ասել է, որ աշխատում են մի քանի ուղղություններով, պետք է այնպիսի որոշում ընդունել, որը չի հանգեցնի առաջին հերթին քաղաքացիների համար հացը թանկացմանը։

Նախարարի խոսքով, առաջնահերթություն է ցորենի ներկրումը և հանրապետությունում ջրաղացների շահագործումը, քանի որ դա շատ կարևոր է պարենային անվտանգության համար։

«Մեզ համար կարևոր է, որ գործարաններն աշխատեն, բայց ներկայիս վիճակը, իհարկե, բարդ է, դա մեր պատճառով չէ, պայմանավորված է ներմուծման հարկերով, ուստի մենք ակտիվորեն աշխատում ենք նման ուղիների վրա»,- ասել է Շամուգիան։

Ըստ Շամուգիայի՝ ակնկալվում է, որ այս տարի Վրաստանում ցորենի լավ բերք կլինի.

«Մենք Կախեթիի շրջանում էինք, ակնկալում ենք լավ բերք ունենալ։ Անցած տարի, ինչպես գիտեք, լավ բերք ենք ունեցել, նախորդ տարվա համեմատ ցորենի բերքատվությունն աճել է մոտ 33 տոկոսով»:

Նախարարը նշել է, որ առաջնահերթությունը ինքնաբավության բարձրացումն ու ցորեն արտադրողներին աջակցելն է:

Կարդացեք նաև՝

Գազի գնի բարձրացման հետ կապված՝ հացի որոշ տեսակներ կթանկանան