Մոսկվան Թբիլիսիին մեղադրում է կիբերհարձակումների մեջ

Ռուսաստանը Վրաստանին, Ուկրաինային, ԱՄՆ-ին և Լեհաստանին մեղադրում է կիբերհարձակումների մեջ։

ՌԴ արտաքին գործերի նախարարության միջազգային տեղեկատվական անվտանգության վարչության պետ Անդրեյ Կրուտսկիի խոսքով, թվարկված երկրների հաքերային խմբերը կոտրել են ռուսական պետական ​​կառույցների կայքերը։

Ըստ Կրուտսկիի՝ ընդհանուր առմամբ 22 հաքերային խմբեր ներգրավված են եղել նաև Ռուսաստանի քաղաքացիների և օտարերկրացիների անձնական տվյալների շտեմարանների վրա իրականացված կիբերհարձակման մեջ:

«Ամենաակտիվներն են եղել IT-army of Ukraine (Ուկրաինա), GhostClan (Ամերիկա), GNG (Վրաստան) և Squad303 (Լեհաստան): Հարձակումներ են իրականացվել, Rutube վիդեոհոսթինգի վրա, ինչպես նաև պետական ​​հաստատությունների, կարևոր և սոցիալական ենթակառուցվածքային օբյեկտների վրա»,- ասել է Կրուտսկին։

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ 65 հազար հաքերներ ԱՄՆ-ից, Թուրքիայից, Վրաստանից և ԵՄ-ից ներգրավված են եղել կիբերհարձակման մեջ: